ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 4-ին' ժամը 14.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Ֆորդ», «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնոթյունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 80 ՕՏ 505, «Ֆորդ» մակնիշի 32 ՍՍ 995 և «ԳԱԶել» մակնիշի 0642 Տ պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, 1969թ. ծնված Ա. և 1976թ. ծնված Ա. Կ.-ները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: