Առնվազն 74 մարդ է տուժել Լոնդոնի բազմահարկ շենքը ճարակած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հունիսի 14-ին հայտնել է The Guardian բրիտանական թերթը: Հրատարակության տվյալներով, բոլոր 74 տուժածները տեղափոխվել են բրիտանական մայրաքաղաքի տարածքում գտնվող վեց տարբեր հիվանդանոցներ:
«Տուժածներից քսանը օրհասական վիճակում DG»,-թերթին հայտնել է փրկության ծառայության ներկայացուցիչներից մեկը: Ըստ վերջին տվյալների՝ Լոնդոնի բազմահարկ շենքում սաստիկ հրդեհը վեց մարդու կյանք է խլել: «Գրենֆել Թաուեր» բնակելի շենքից, որն այրվել է լույս հունիսի 14-ի գիշերը, տարհանվել են տասնյակ մարդիկ: Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ բռնկումն սկսվել է ստորին հարկերից մեկում, իսկ այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ շենքով:
Yahoo News-ը, հղում անելով տեղի բնակիչների նախաձեռնող խմբի տվյալներին, նշում է, որ բնակիչներն ավելի վաղ գանգատվում էին շենքում բնակվելու վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014 թվականին նրանք տեղի հրշեջ պահպանությանն էին դիմել շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին դարձնում այն բանի վրա, որ շենքը միայն մեկ մուտք ունի, եւ բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:
Բացի այդ, բնակիչները ենթադրում են, որ կրակն արագորեն տարածվել է հարդարման աշխատանքներում օգտագործված մեծ քանակությամբ պլաստիկի պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: