Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում մայիսի 11-ին տեղի ունեցած 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքներից տուժել են շուրջ 12 հազար տեղացի բնակիչներ, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:

 

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:58-ին) Քաշգարի օկրուգի Թաշկուրգան-Տաջիկական ինքնավար շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 8 կմ խորության վրա:

 

Երկրաշարժի հետեւանքով ավերվել է 1520 շինություն: Տեղի իշխանությունները տուժած շրջաններից տարհանել են 9,2 հազար մարդու: Երկրաշարժի զոհ է դարձել առնվազն ութ հոգի, եւս 23-ը վերքեր են ստացել: Ներկայում շարունակվում են երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները:

 

Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, երկրաշարժի գոտում գրանցվել են տասնյակ հետցնցումներ: