Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած 5․9 բալ երկրաշարժից հետո երկրաֆիզիկոս, ինժեներ Ահմեթ Էրջանը հայտնել է, որ վերոհիշյալ երկրաշարժից հետո զարմանալի չի լինի, եթե այս շրջանում գրանցվեն մինչև 7 բալ ուժգնությամբ ցնցումներ։
Ըստ մասնագետի՝ այս երկրաշարժը երկու խոշոր երկրաշարժերի հետցնցումն է, որոնք տեղի էին ունեցել 2023-ին Քահրամանմարաշում։
Սպասվող հետցնցումները ներառում էին հետցնցումներ, որոնք կարող էին հասնել մոտավորապես 6․5-7 բալ ուժգնության և այդ երկրաշարժերից մեկն այսօր տեղի է ունեցել Մալաթիայում՝ ուշացումով։
Աղբյուրը՝ 24news.am