Վրաստանի հյուսիսում գտնվող Ռաչայի շրջանի Օնի քաղաքի մոտ 3,3-ից 4,7 մագնիտուդ ուժգնությամբ չորս երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Առաջին ցնցումները գրանցվել են ժամը 13:16-ին՝ Օնիից 9 կմ հեռավորության վրա։ Ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ, աղբյուրը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ժամը 15:40-ից հետո մեկ ժամվա ընթացքում Օնիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի են ունեցել 4,7, 4,4, 3,3 մագնիտուդով կրկնվող երկրաշարժեր։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: