Սեպտեմբերի 21-ին «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 38.730 և արևելյան երկայնության՝ 43.380: