ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 7-ից 11-ն ստացել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ՃՏՊ-ները տեղի են ունեցել Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Արաքսավան գյուղում և Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհին։ ՃՏՊ-ների հետևանքով կա 6 տուժած և 1 զոհ։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: