Չիկագոյում վերջին երեք օրերին հրազենի գործադրմամբ տեղի ունեցած արտակարգ միջադեպերի պատճառով տասնվեց մարդ է զոհվել, եւս երեսուն մարդ էլ ստացել է տարբեր ծանրության վիրավորումներ։ Ներկայումս Չիկագոյում գործում է պարետային ժամ, որը, սակայն մտցվել է Միացյալ Նահանգներում ընթացող բողոքի ցույցերի պատճառով, որոնք սկսվել էին Մինեապոլիսում սեւամորթին ոստիկանների կողմից սպանելուց հետո, ի նշան ռասիզմի եւ խտրականության դեմ բողոքի։ Նշենք, որ կիրակի օրվանից քաղաքում գործել է սկսել Ազգային գվարդիան։