Երկու մարդ Է զոհվել դեկտեմբերի 7-ին Բաթումի հրատեխնիկայի վաճառքի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հաղորդել են հանրապետության ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ զոհվածներն ամուսնական զույգ Է, որոնք աշխատում Էին շենքում: Նրանց մահվան հանգամանքներն անհայտ են մնում: Վարկածներից մեկի համաձայն՝ նրանք չեն հասցրել ժամանակին դուրս գալ շենքից: Ոստիկանությունը ողբերգության հանգամանքների հետաքննություն Է սկսել:
Բաթումի հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհն ընդգրկել Է 500 քառակուսի մետր տարածք: Կրակի մարմանը մասնակցել են մի քանի տասնյակ հրշեջ հաշվարկներ:
Արտակարգ պատահարի պատճառներն առայժմ պարզված չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: