Թայվանի ավելի քան 700 բնակիչներ վիրավորվել են Հուալյան գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով։ Այս մասին, հղում կատարելով տեղի իշխանություններին, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ եւս 77 մարդ փակված է մնացել վնասված շենքերում։
Ավելի վաղ տեղեկացվել էր 4 զոհի եւ 97 վիրավորի մասին։
Ստորգետնյա ցնցումները եղել են 7,2 մագնիտուդի եւ գրանցվել են 07.58-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 02.58), դրանք զգացվել են Թայվանի ողջ տարածքում։