Իրանի արեւմտյան երեք նահանգներում օգոստոսի 18-ի առավոտյան տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Այն ոչնչացրել Է Աբադան քաղաքի հաղորդակցական կենտրոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այս պատճառով, նշել է ԻՌՆԱ գործակալությունը, խիստ բարդ Է ստույգ տեղեկատվություն ստանալ հասցված վնասի եւ տարերքի հարվածի հնարավոր զոհերի մասշտաբների մասին:
Այս ժամին ստացվել են տեղեկություններ Մուրմուրիի շրջանի 250 բնակիչների մասին, որոնք վնասվածքներ եւ վերքեր են ստացել ստորգենյա ցնցումների հետեւանքով: Տուժած նահանգներից մեկի նահանգապետ Մաջիդ Ասգարին ԻՌՆԱ գործակալությանը հայտարարել Է, որ Աբադան քաղաքի գյուղատնտեսական շրջաններին լոուրջ վնաս Է հասցվել: Ինչպես հաղորդել Է ԻՌՆԱՆ-ն, Իլամի նահանգում ավերվել Է Աբադան քաղաքից ոչ հեռու գտնվող 11 գյուղերից 9-ը: Ականատեսների վկայությամբ՝ աղետի գոտում գետնի ցնցումներ են զգացվում մինչեւ հիմա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: