Իրանի Բուշեր նահանգում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 60-ը վիրավոր են, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է մնում. գրում է IRINN գործակալությունը:

 

Միաժամանակ գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժից վնասվել են բազմաթիվ տներ, և հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: Այս պահի դրությամբ արդեն գրանցվել է 5 հետցնցում:

 

Հիշեցնենք, որ երեկ Իրանի Բուշհեր նահանգի Բորազջան քաղաքից 14 կմ հեռավրության վրա գրանցվել էր 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: