Թուրքիայի Դենիզլի քաղաքի Բայրամյերի հրապարակին հարող շենքերից մեկում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել, 25-ն էլ վիրավորվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, CNNTurk-ին հայտնել է Դենիզլիի նահանգապետ Աբդուլքադիր Դեմիրը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է խիստ ծանր: Պատահարի վայր են կանչվել շտապ օգնության մեծ թվով մեքենաներ, ոստիկանության աշխատակիցներ եւ մեկ մարտական հաշվարկ:
Պայթյունի պատճառը հայտնի չէ: Նախնական տվյալներով' պատճառը կարող է կենցաղային գազը լինել: Կատարվում է հետաքննություն: