Միջադեպ է տեղի ունեցել Պերուի Լիմա քաղաքում: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նռնակը պայթել է ներկայացման ժամանակ: Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել 11 մարդ:
Վիրավորվել են ինչպես կրկեսի աշխատողները, այդ թվում, ծաղրածուները, այնպես էլ հանդիսատեսը: Տուժածների մեծ մասը ստացել է բեկորային վնասվածքներ, ի լրումն, չորս մարդ լսողական խնդիրներ ունի, իսկ կրկեսի աշխատակիցներից մեկը որովայնի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: