Առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 59-ը՝ տուժել Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի մանկապարտեզներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինա» տեղեկատվական ինտերնետ-պորտալը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ֆեն գավառում տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:50-ին), երբ երեխաները դուրս Էին գալիս հաստատության տարածքից: Համացանցում զետեղված տեսահոլովակներում երեւում են տուժած երեխաներն ու հարազատները, որոնք նրանց սպասում Էին մանկապարտեզի դարպասի մոտ:

 


Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, կատարվում Է արտակարգ պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: