Առնվազն 30 մարդ Է զոհվել Պակիստանի Շիքարփուր քաղաքի շիաների մզկիթում հունվարի 30-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Samaa TV հեռուստաալքի տեղեկատվությամբ՝ վիրավորվել Է շուրջ 70 մարդ, նրանցից ոմանք օրհասական վիճակում են, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

 

Պայթյունը տեղի Է ունեցել ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ: Ոստիկանությունում կարծում են, որ պայթուցիկ սարքը գործողության մեջ Է դրել մահապարտ ահաբեկիչը:

 

Dispatch News Desk-ի հաղորդմամբ՝ պայթյունն այնպիսի ուժ Է ունեցել, որ մզկիթի տանիքը փլվել Է՝ մարդկանց փակելով շենքի ներսում: Առայժմ խմբավորումներից ոչ մեկը հանձն չի առել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

 

Պակիստանի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկրի նախագահ Մամնուն Հուսեյնը եւ վարչապետ Նավազ Շարիֆը, դատապարտել են Շիքարփուրում իրականացված պայթյունը: Պակիստանում եռօրյա սուգ Է հայտարարված:

 

Պակիստանի բնակչության մեծ մասը կազմում են սուննի մահմեդականները: Շիաների համայնքը հոծ բնակվում Է հիմնականում երկրի հարավում եւ արեւելքում: