Գանայի մայրաքաղաք Աքրայում 100-ից ավելի մարդ է զոհվել ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով My Joy online տեղական ռադիոկայանին: Տեղի բնակիչները քաղաքում սաստիկ անձրևների առաջացրած հեղեղումներից փորձել էին պատսպարվել ավտոլցակայանում:
Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ ներկայումս 4-միլիոնանոց քաղաքի բնակիչների մեծ մասը մնում է առանց էլեկտրականության: Փրկարարները զոհվածների մարմինները դուրս են բերում ավտոլցակայանից:
Ողբերգության վայր է ժամանել երկրի նախագահ Ջոն Դրամանի Մահաման:
Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: