Առնվազն 15 մարդ է զոհվել Պակիստանի հարավ-արևմուտքում իրականացված պայթյունի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես»-ին:
Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել է Կվետա քաղաքում՝ պոլիոմելիտի դեմ պատվաստման կենտրոնի շենքի հարևանությամբ:
«Զոհվել է 15 մարդ, նրանցից 12-ը ոստիկաններ էին, մեկը զինվորական, ևս երկուսը՝ քաղաքացիական անձինք»,- հայտնել է իրավակարգի տեղական մարմինների ներկայացուցիչը: Վիրավորվել է տասը մարդ: Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: