Վերսալի պալատի այցելուները ստիպված են եղել լքել պատմական վայրի տարածքը ենթադրյալ ռումբի մասին անանուն հաղորդագրությունից հետո։ Այս մասին հաղորդում է Radio France Info-ն։
Պալատական համալիրի վարչակազմը հաստատել է, որ ռումբի մասին հաղորդումից հետո տարհանվել է 2 հազար այցելու։ Այժմ տարհանումն ավարտվել է, և դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։
Այս աշնանը Վերսալի պալատից պահանջվել է մարդկանց տարհանել առնվազն յոթ անգամ՝ հանրապետության տարբեր հասարակական և կառավարական հաստատություններ ուղարկված պայթուցիկ սարքերի մասին հեռախոսազանգերից և նամակներից հետո: Մեկ մարդ կալանավորվել է Վերսալի պալատի ռմբակոծության մասին սուտ հաղորդման համար, սակայն մեղադրող կողմը նրա արարքը չի կապում ահաբեկչական գործունեության հետ։ Նա դատապարտվել է ութ ամիս պայմանական ազատազրկման։