Կիևում վարչական դատարանի աշխատակիցները ստիպված են եղել տարհանել բոլոր այցելուներին՝ շենքում տեղադրված ռումբի սպառնալիքի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատանքը կվերականգնվի շենքը ստուգելուց հետո:
Նշենք, որ վերջերս Ուկրաինայում հաճախ են տեղեկացնում շենքերում տեղադրված ռումբերի մասին: Օրինակ, հոկտեմբերի 28-ին կեղծ հաղորդագրություն է ստացվել Ուկրաինայի Գերագույն դատարանում ռումբի առկայության մասին: