Փարիզի Հաղթանակի կամարի շրջակայքը տարհանվել է ռումբի մասին տեղեկատվության պատճառով, իրավապահ մարմինները ստուգում են անցկացնում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Ստացվել է ռումբի մասին հաղորդագրություն: Ոստիկանության աշխատակիցները տեղում են՝ բոլոր կասկածները վերացնելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ Հաղթական կամարի շուրջ անվտանգության շրջագիծ է ստեղծվել: