Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող հյուրանոցից մոտ 70 մարդու են տարհանել պայթյունի վտանգի մասին տեղեկության պատճառով: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով աղբյուրին իրավապահ մարմիններում:

 

Նա նշել է, որ իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել հյուրանոցում պայթյունի վտանգի մասին:

 

Ներկայումս սպասում են մասնագետների ժամանմանը:

 

Այս տեղեկության պաշտոնական հաստատում առայժմ չի ստացվել: