Սելֆիի մասին հարցման մասնակիցների ավելի քան 40 տոկոսը իրենց կյանքը վտանգի են ենթարկում հանուն հաջողված կադրերի՝ հաղորդում է New York Post-ը:
Ընկերության փորձագետները, որոնք մասնագիտացած են բջջային հեռախոսների աքսեսուարների գործում, անցկացրել են հարցում, որը վերաբերում է լուսանկարվելու ժամանակ ռիսկերին: Հարցմանը մասնակցել է 2023 մարդ:
Պարզվել է, որ հարցման մասնակիցների կեսից ավելին պատրաստ է կանգնել ժայռերի ծայրերին հանուն կատարյալ լուսանկարի, 41 տոկոսը արդեն ռիսկի է դիմել սելֆիի ժամանակ: Չորս տոկոսը խոստովանել է, որ վտանգի է ենթարկել ուրիշներին:
Ընդ որում, յուրաքանչյուր 10-րդ հարցման մասնակից (11 տոկոսը) վնասվածքներ է ստացել լուսանկարվելու փորձ անելիս. ընկել են բլուրներից, հեծանիվներից, նրանց հարվածել է ալիքը: