ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գարաժում հայտնաբերվել են 4 տղամարդիկ, ովքեր ոստիկաններին ասել են, որ իրենց այդտեղ պահել են որպես գերի:
Գերի տղամարդիկ հայտնել են, որ խոստանալով ուտելիք և ծխախոտ՝ իրենց խաբել են և ձեռքերից վերցրել են սոցիալական նպաստառուի և թոշակառուի վկայականները:
Դեռևս պարզված չէ, թե որքան ժամանակ են այդ մարդիկ անցկացրել գերության մեջ: BBC-ն հաղորդում է, որ հավանաբար նրանցից մեկին փակի տակ են պահել 10 տարի: Ոստիկանության տվյալներով գարաժի բնակիչների տարիքը տատանվում է 55-80-ի սահմաններում: Ավելի վաղ այս նույն տեղում, բայց տան մեջ հայտնաբերվել էին 4 կին, որոնք, ըստ պաշտոնյաների հաղորդման, տառապել են թուլամտությամբ:
Այն մասին, որ գարաժում մարդիկ կան, հայտնել են հարևանները: Այս դեպքի կապակցությամբ ձերբակալվել է մի մարդ: