Երկու պատճառով այդ մարդը չի եկել. մեկը՝ հասկացել է, որ սա իր տեղը չէ, մյուսը՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու: Այս մասին այսօր ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին:

«Այդ մարդն այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի։

Ինձ հաճելի չէ, ոչ էլ ուզում եմ նրա մասին խոսել, ես որևէ ձևով այդ մարդու խոսքերի մեկնաբանը չեմ։ Ինձ մի տվեք այն հարցերը, որոնք ուրիշի գլխում կամ սրտում են»,- ասաց Սրբազանը: