Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ին անանուն զանգեր է ստացել ավելի քան 10 օբյեկտներում պայթյունի վտանգի մասին. օբյեկտների թվում են «Երևան պլազան», ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնը, «Սինեմա սթար» կինոթատրոնը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, անանուն զանգերը ոստիկանություն ստացվել են 10 րոպեի ընթացքում: «Մոսկվայում զանգվածային կերպով սկսեցին ստացվել հաղորդագրություններ առևտրի կենտրոններում և կրթական հաստատություններում պայթյունի վտանգի մասին: Ստուգվում են ավելի քան 10 օբյեկտներ»,-հայտնել են ոստիկանությունից:
«Տեղում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ոստիկանության աշխատակիցները, կինոլոգներ՝ տվյալ հաղորդագրությունների ստուգման նպատակով»,-հայտնել են ոստիկանությունից: