Ryanair-ի ինքնաթիռը ստիպված է եղել ծրագրից դուրս վայրէջք կատարել այն բանից հետո, երբ զուգարանում գրություն է հայտնաբերվել, որում ասվում էր, որ ինքնաթիռում պայթուցիկ սարքեր կան։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։

Կրակովից Դուբլին չվերթ իրականացնող ինքնաթիռի վայրեջքի ուղղությունը տեղափոխվել է բրիտանական Սթանսթեդ օդանավակայան, որպեսզի ոստիկանության աշխատակիցները կարողանան զննել այն։

Բրիտանիայի ռազմական օդուժի երկու ինքնաթիռ ուղեկցել են ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել երկուշաբթի 18։40-ի մոտակայքում։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել, սակայն երկու տղամարդ ձերբակալվել են սպառնալիքների կասկածանքով։

Ոստիկանությունը հաստատել է, որ բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են։