Air Canada ավիաընկերության Airbus A319 ինքնաթիռը, որն իրականացնում էր Նյու Ջերսի-Վանկուվեր չվերթը, վթարային վայրէջք է կատարել Տորոնտոյում: Ինչպես հաղորդում է BNO News պորտալը, վայրէջքի պատճառն ինքնաթիռի սրահի ապահերմետիկացումն է եղել:
Խնդիրները սկսվել են այն պահին, երբ օդանավը եղել է Պենսիլվանիա նահանգի երկնքում: Ինքնաթիռը սկսեց կտրուկ կորցնել բարձրությունը և 11000 մետր բարձրությունից իջել է երեք հազար մետր բարձրության վրա:
Անձնակազմը հայտարարել է վթարային իրավիճակի մասին և խնդրել վայրէջք կատարել: Չվերթը Տորոնտո է վերաուղղորդվել, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել:
Տեղեկությունն այն մասին, թե որքան ուղևոր է եղել օդանավում և արդյոք նրանց մեջ կան տուժածներ, դեռևս չի հաղորդվել: