Ռուսական Rg.ru կայքի փոխանցմամբ՝ Թել Ավիվից Մոսկվա թռչող օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Պլատով» օդանավակայանում. ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել. Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։
Հայտնի է, որ մահացած տղամարդը բուժում է ստացել Իսրայելում, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայան էր ուղևորվում։