Ֆրանսիան և Պորտուգալիան մի քանի ժամով փակել են իրենց օդային տարածքը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի առջև: Երկու պետությունների իշխանությունները ենթադրել էին, թե օդանավում է գտնվում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը. տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Մոսկվայից թռիչք իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Վիեննայում: Ավստրիայի իշխանությունները չորեքշաբթի օրը հաստատել են, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իջել է Վիեննայի օդանավակայանում, սակայն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը նրա հետ չի եղել: