«Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Դուբայից Մոսկվա մեկնող ինքնաթիռն այս գիշեր հարկադիր վայրէջք է կատարել՝ այն բանի պատճառով, որ ինքնաթիռում հարբած կռվարար ուղևոր է եղել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են չվերթի ուղևորները:

 

Ինքնաթիռի' օդ բարձրանալուց հետո տղամարդը սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձրաձայն խոսել և տհաճություն պատճառել երեխաներին:

 

«Չվերթն իրականացվում էր քենիացիների հետ համատեղ, ինքնաթիռն ամբողջությամբ լցված էր, կային արտասահմանցիներ: Երիտասարդ տղամարդը՝ մոտ 30-35 տարեկան, սկսեց անհանգստացնել երեխաներին, բղավել»,- հաղորդել են ականատեսները: Քանի որ ինքնաթիռում աշխատել են միայն կին-ուղեկցորդուհիները, նրանք ստիպված են եղել օգնության դիմել տղամարդ-ուղևորներին: Նրանք դժվարությամբ են կարողացել ոլորել հարբած ուղևորի թևերը և մոտեցնել նստատեղին:

 

«Բորտուղեկցորդուհիները չեն կարողացել նրան վնասազերծել, և նրա վրա են «հարձակվել» տղամարդ-ուղևորները՝ 6 հոգի: Ուղեկցորդուհիները նրան կապել են նստատեղին հնարավոր բոլոր միջոցներով՝ սրբիչներով ու ամրագոտիներով: Ամուր են կապել, բառացառիորեն նրա պոչը փաթաթել են նստատեղին»,- ասել է ականատեսներից մեկը:

 

Ժամը 5:00-ին ինքնաթիռը Երևանում հարկադիր վայրէջք է կատարել. «Մենք այնտեղ 2,5 ժամ կանգնեցինք, օդաչուները փորձում էին տղամարդուն, ով Ադրբեջանի քաղաքացի է փոխանցել տեղի ոստիկանությանը, սակայն Հայաստանի իշխանությունները հրաժարվել են նրան ընդունելուց, միայն ձեռնաշղթաներ են հագցրել, իսկ շտապօգնության աշխատակիցնրը նրան հանգստացնող ներարկում են արել և դրանից հետո՝ որոշ ժամանակ անց, նա քնել է: Այդպես նրա հետ էլ մեկնել ենք Մոսկվա»,- պատմել են ուղևորները: Ինքնաթիռը Մոսկվա է ժամանել 3 ժամ ուշացումով: Անկարգապահ ուղևորին տեղափոխել են ոստիկանություն:

 

«Աերոֆլոտն» առաջարկել է ադրբեջանցու համար սահմանել 10 տարվա ազատազրկում: