«Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի մամոլի ծառայությունից։
«Նոյեմբերի 26-ին «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,–ասված է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հայտնում։