Ինչպես հայտնի է՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել: ТАСС գործակալությունը փոխանցում է, որ հարկադիր վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել ուղևորների հետևից, որն արդեն ուղևորվել է Մոսկվա: