Երեւանից Սարատով ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է Սարատովյան ավիաուղիների պաշտոնական էջը, Երեւան-Սարատով 6В-2922 չվերթը հարկադրաբար վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Հաղորդվում է, որ թռիչքը կիրականանա տեսանելիության լավացումից հետո:
Կայքի տեղեկությունների համաձայն`հետաձգվել է նաեւ Մոսկվայից Սարատով չվերթը: