British Airways ավիաընկերության Բաքվից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռն ուրբաթ երեկոյան ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության նախագահի օգնական Մագերամ Սաֆարլին, տեղեկացնում է interfax.ru-ն:
Հաղորդվում է, որ British Airways-ին պատկանող Airbus 321 օդանավի օդաչուն թռիչքից 11 րոպե անց կապվել է դիսպետչերական ծառայության հետ և հայտնել, որ շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինքնաթիռը դիմավորել են միջազգային օդանավակայանի հրշեջ-փրկարարական ծառայությունները:
Ինքնաթիռում գտնվող 92 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: