Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:
Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղեւորի պատճառով: Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: