Բեյրութից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռի ուղևորների միջև սկսված ծեծկռտուքն ինքնաթիռի օդաչուներին ստիպել է վայրէջք կատարել Ստամբուլում: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «The Sun»-ին:
Դեպքի ականատեսի խոսքով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել մի ծեր մարդու և մեկ այլ ուղևորի միջև, ով կնոջ հետ էր ինքնաթիռում: Ծերունին սկսել է գոռալ, որից հետո անցել է ձեռքով ուժ կիրառելուն: Ավելի ուշ նա հրել է բորտուղեկցորդին, ով փորձում էր բաժանել նրանց:
Կոնֆլիկտի պատճառով, որը տեղի է ունեցել 10 կիլոմետր բարձրության վրա, ինքնաթիռը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում: Ականատեսների խոսքով՝ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ուղևորը պաշտպանել է բորտուղեկցորդուհուն, ում քննադատել է ծերունին: