Իտալական Alitalia ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թռիչքուղու վրա ի հայտ եկած խնդիրների պատճառով. գրում է Trend-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել նախորդ գիշեր: Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Հայաստանի Զվարթնոց օդանավակայանում:
Թբիլիսիից Հռոմ չվերթի սպասող ուղևորների մի մասը մեկնել է թուրքական ավիաուղիների տրանզիտային չվերթով:
Ներկայումս, ինչպես գրում է գործակալությունը, Երևանում վայրէջք կատարած Alitalia օդանավը հասել է Թբիլիսի:
Թե կոնկրետը ինչն է խանգարել ինքնաթիռին վայրէջք կատարել, չի հստակեցվում: