Այսօր առավոտյան՝ ժամը 08։00-ին, տեղի է ունեցել Երևան-Կապան չվերթ, սակայն ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից հայտնեցին՝ ինքնաթիռը Երևանից մեկնել է Կապան, բայց եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք չի կարողացել կատարել և վերադարձել է Երևան։

Հարցին՝ հնարավո՞ր է կրակոցների պատճառով է վայրէջքը հետաձգվել, ավիաընկերության աշխատակիցը բացասական պատասխան տվեց՝ վստահեցնելով, որ ոչ մի կրակոց չի եղել։

Հիշեցնենք՝ սա այն չվերթն էր, որ դեռևս օգոստոսի 25-ին էր նախատեսված, սակայն եղանակային պայմանների պատճառով հետաձգվել էր։