РЕН ТВ-ի փոխանցմամբ ՝ երեկ երեկոյան Շերեմետևո օդանավակայանում արտահերթ վայրեջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը:
Կայքը հաղորդում է, որ պատճառը օդանավի թևում հայտնաբերված մեխանիկական անսարքությունն էր: Վայրէջքի մոտավոր ժամը ՝ 17:35-ն էր, հայտնի է օդանավում 158 ուղևորի առկայության մասին: Ինքնաթիռը պատկանում է «Հյուսիսային քամի» (NordWind) ավիաընկերությանը: