Տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկված Երեւան-Մոսոկվա ավիաչվերթը նախնական տվյալներով կիրականացվի Երեւանի ժամանակով 17:30-ին: ՏԱՍՍ-ին այս մասին ասել են Utair ավիաընկերության մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ այօսր Utair ավիաընկերությունը օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով չեղարկել էր Երեւանի «Զվարթոնց» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված թռիչքը: