Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր «Յուտէյր» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը չի կարողացել «Շերեմետևո» օդանավակայանից իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը։ Պատճառը եղել է օդանավի անսարքությունը, որը հայտնաբերվել է օդաչուի կողմից:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ այսօր Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից թռիչք իրականացվել է, կայքում օն լայն ռեժիմով ամեն ինչ երևում է:
Իսկ հարցին՝ արդյոք «Շերեմետևո» օդանավակայանում եղե՞լ է նման դեպք, Գ. Աբրահամյանը դժվարացավ պատասխանել. «Եթե չեմ սխալվում՝ Շերեմետևո օդանավակայանից «Յուտէյր»-ը դեպի Երևան թռիչքներ չի կատարում»,- ասաց օդանավակայանի մամուլի խոսնակը: