ՀՀ իրավապահ համակարգում տեղեկություն է ստացվել, որ այսօր երեկոյան Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ տեղեկությունը ճշտվում է։

 

Նշենք, որ այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում են Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները: Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին որևէ մանրամասներ ներկայացնելուց՝ պատճառաբանելով, որ այս պահին շատ զբաղված են։