Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը, որը մառախուղի պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիում, վաղուց արդեն վերադարձել է Երևան ու մեկնել է հաջորդ պլանավորված թռիչքին։

Այս մասին հայտնում է «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսում՝ Երևանում մառախուղի պատճառով։