Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշովսկայայի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող Setra մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է МАН մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Ավտոբուսում եղել է 9 ուղեւոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղեւորները ՀՀ քաղաքացիներ են:
ՃՏՊ-ի արդյունքում ավտոբուսի ուղեւորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան եւ 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս եւ բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան: