Օգոստոսի 14-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարի 35-րդ կմ-ում' Կարբի գյուղի մոտակայքում, խափանվել է Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Նոնա տուր» ընկերությանը պատկանող ավտոբուսը:
Կապ է հաստատվել «Նոնա տուր» ընկերության տնօրինության ներկայացուցչի հետ, ով հավաստիացրեց, որ դեպքի վայր է մեկնելու նոր ուղևորատար ավտոբուս:
Ժամը 23.13-ին «Նոնա տուր» ընկերության նոր ուղևորատար ավտոբուսը մոտեցել է և քաղաքացիները շարունակել են ընթացքը: