Հունիսի 21-ին, ժամը 02.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 10-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33UV869 պետհամարանիշով (վարորդ՝ Զ. Հ., ծնվ. 1978թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և ընկել հանդիպակաց փոսը:

 

 

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի: