Հունիսի 4-ին' ժամը 17.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 118-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34AL697 (վարորդ' Ս. Ա.) և «Մերսեդես» մակնիշի 87ԼԼ877 պետհամարանիշներով (վարորդ' Ա. Ս.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ա.-ը (ծնվ 1996թ.), ուղևորներ' Ե. Դ.-ը (ծնվ 1996թ.), Ե. Ս.-ը (ծնվ 1997թ.), Լ. Ս.-ը (ծնվ 1961թ.), Օ. Ա.-ը (ծնվ 1957թ.), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ը (ծնվ 1987թ.), ուղևորներ' Հ. Պ.-ը (ծնվ 1960թ.), Ա. Ի.-ը (ծնվ 1998թ.) և Ս. Մ.-ը (ծնվ 1973թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենաներից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: