Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության JIN BEY մակնիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որոնք շտապօգնության ավտոմեքենայի մեջ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ շտապօգնության մեքենան Ապարանի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակով հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց, և վթարի պատճառներից մեկը նաև խոր փոսերն են ճանապարհի ողջ երկայնքով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում