Երեւան քաղաքի Արցախի պողոտայի եւ Արին-Բերդի փողոցի խաչմերուկում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ  «BMW» մակնիշի 30 XX 100 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ Ա. Գ.-ը եւ Ք. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: